Facebook սոցցանցի և Instagram ֆոտոծառայության ղեկավարությունը քննարկում են գովազդից եկամտի մի մասը բլոգերներին փոխանցելու հնարավորությունը: Այս մասին Bloomberg TV-ին ասել է Facebook-ի գլոբալ մարքեթինգային որոշումների հարցերով փոխնախագահ Քերոլին Էվերսոնը:
Նախաձեռնությունը վերաբերում է մեդիա և հայտնի անձանց, որոնք հետաքրքիր կոնտենտով կիսվում են առցանց-հարթակներում: Մասնավորապես, Էվերսոնը նշել է, որ բոնուսներ կարող են տրվել լուրերով, սպորտի աշխարհից և հայտնիների կյանքից իրադարձություններով ժողովրդական փոսստերի համար:
Էվերսոնի խոսքով՝ Facebook-ն ուզում է տեղեկության տարածման գլոբալ հարթակ դառնալ և բլոգերների աշխատանքը դրամայնացնելու միջոցներ է փնտրում:
Այդ ուղղությամբ առաջին քայլը եղել է Instagram-ի բիզնես-օգտատերերի համար նոր գործիքների թողարկումը: Ընկերությունը մայիսի 31-ին հայտարարել է, որ հեղինակները հնարավորություն կունենան մեծ արձագանքով փոստերը գովազդի վերածելու:









































