«Պարի Սեն-Ժերմեն»-ը պատրաստվում է աշխատանքի հրավերով դիմել «Մանչեսթեր Սիթի»-ի նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինիին:
Փարիզյան ակումբի ներկայիս գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիի` Մադրիդի «Ռեալ» տեղափոխությունը կայացած է համարվում: ՊՍԺ-ի ղեկավարությունը հուսով էր, որ թիմը կգլխավորի Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն, սակայն իտալացին հրաժարվեց:
Goal. com-ը հայտնում է, որ այժմ Մանչինին համարվում է փարիզյան ակումբի գլխավոր մարզչի պաշտոնի ամենահավանական թեկնածուն:







































