Ֆերնանդո Լյորենտեն «Սևիլյա»-ում անցկացրած անհաջող մրցաշրջանից հետո պատրաստվում է կրկին վերադառնալ իտալական «Յուվենտուս»:
Լյորենտեն դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից, քանզի ավարտված մրցաշրջանում «Սևիլյա»-ի կազմում մասնակցելով 23 հանդիպման՝ Լյորենտեին հաջողվել է դառնալ միայն 4 գոլի հեղինակ:
Նշենք, որ «Յուվենտուս»-ը պատրաստվում է հետ վերադարձնել Լյորենտեին միայն այն դեպքում, երբ թիմից հեռանա Ալվարո Մորատան:
Հիշեցնենք, որ Լյորենտեն «Յուվենտուս»-ից հեռացել է 2015 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով:






































