Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խորհուրդ է տվել բոլորին, ովքեր վախենում են փախստականներից, անձամբ ծանոթանալ նրանց հետ։
«Ցանկացած մեկին, ով վախ է զգում, ես խորուրդ եմ տալիս, եթե կա հնարավորություն, պարզապես անձամբ ծանոթացեք մեզ մոտ փախած մարդու հետ։ Նրանք մարդիկ են, ովքեր շատ բան են վերապրել ու տառապել, և ինչպես մենք, նրանք էլ իրենց խնդիրներն ու հույսերն ունեն»,- ասել է Մերկելը BUNTE շաբաթաթերթին տված հարցազրույցում։
«Մենք Եվրոպայում չափազանց ուշ աչք բացեցինք այն բանի վրա, թե որքան անտանելի է դարձել իրավիճակը նրանց ծագման երկրներում, այնպես որ մարդիկ այլ ելք չեն տեսել, քան իրենց ճակատագիրը անօրինական փոխադրողների և մաքսանենգների ձեռքը հանձնելը»,- հավելել է Մերկելը՝ խոստանալով ապագայում ավելի շատ պայքարել փախուստի պատճառների դեմ։
Մերկելի խոսքով՝ բոլոր սոցիալական պետական ծրագրերը կշարունակվեն՝ չնայած զգալի թվով ներգաղթյալների ժամանմանը։









































