Չինաստանի իշխանությունների քաղաքականությունը, որն ընտանիքին թույլատրում էր ունենալ միայն մեկ երեխա, հանգեցրել է այն բանին, որ երկրում կտրուկ ավելացել է տարեց մարդկանց թիվը: Փորձագետների գնահատականներով՝ 2050 թվականին Չինաստանի բնակչության ամենամեծաքանակ խումբը կկազմեն 55- 90 տարեկան մարդիկ՝ հայտնում է BBC-ն:
Բայց նրանցից ոչ բոլորը կկարողանան կենսաթոշակ ստանալ: Չինաստանի կենսաթոշակային օրենսդրության նորմերով՝ պետական թոշակ կարող են ակնկալել միայն նրանք, ովքեր եղել են պետական ծառայության մեջ: Գյուղական բնակչությունը թոշակ չի ստանում:
Շանհայում իրադրությունն այնքան է լրջացել, որ իշխանությունները որոշել են օրենսդրական կարգով երեխաներին պարտավորեցնել հոգ տանել ծնողների մասին:







































