Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում «Կասպյան նավթ և գազ» միջազգային ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է, որ էներգետիկ գործոնը չպետք է օգտագործվի քաղաքական նպատակներով:
«Էներգետիկ գործոնը չպետք է օգտագործվի շանտաժի, քաղաքական ճնշման, ինչ-ինչ արտոնություններ ու առավելություններ ստանալու համար:
Ադրբեջանը օգտագործում է էներգետիկ գործոնը՝ ընդլայնելու համար միջազգային համագործակցությունը: Ադրբեջանը էներգետիկ հարցը երբևէ չի օգտագործել քաղաքական նպատակներով»,- ասել է նա:
Ալիևի խոսքով՝ Ադրբեջանում գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր, և որ «Ապշերոն», «Ումիդ» գազահանքերի շահագործումը կհանգեցնի գազի արդյունահանման մեծացմանը:









































