Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինը կարող է դառնալ Լոնդոնի «Արսենալ»-ի առաջին նորեկն ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Արդեն հաջորդ շաբաթ 25-ամյա հարձակվողը կարող է համաձայնագիր ստորագրել «Արսենալ»-ի հետ՝ 150.000 եվրո շաբաթական աշխատավարձով: The Telegraph-ի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց «Արքայական ակումբ»-ը կստանա 25 մլն եվրո:
«Զինագործներ»-ն այդ տեղափոխությունից զատ տրանսֆերային շուկայում կարող են ծախսել ևս 40 մլն եվրո:








































