Ինչպես է ընթանում կյանքը Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքից ոչ հեռու գտնվող բանտում: Սիբիրյան բանտերից մեկում կալանավորների կյանքի մասին ֆոտոռեպորտաժը ներկայացնում է Reuters գործակալությունը:
Լուսանկարներում երևացող հրահանգող ցուցանակներից դատելով՝ կարելի է եզրակացնել, որ խիստ ռեժիմի բանտում պահպանվում են հիգիենայի կանոնները: Բանտարկյալները կատարում են հասարակական աշխատանք՝ պատրաստելով փայտից զուգարաններ, զանազան իրեր: Նրանք մասնակցում են նաև կրթական, մշակութային և մարզական ծրագրերին:








































