Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում մասնակցել է «Կասպյան նավթ ու գազ-2016» (Caspian Oil&Gas 2016) 23-րդ միջազգային ցուցահանդեսին ու համաժողովին:
Ալիևը հայտարարել է, որ 2016 թվականը փորձությունների տարի է նավթային երկրների, այդ թվում նաև Ադրբեջանի համար. «Ադրբեջանը հաջողությամբ հաղթահարում է այդ փորձությունը:
2016 թվականը պետք է դառնա կայունացման տարի, իսկ ապագայում վստահ եմ, որ կլինի աճ: Մեր տնտեսությունն աճել է ամեն տարի, ներկայումս սկսվել է նոր ժամանակաշրջան»:









































