Gazeta.ru-ի փոխանցմամբ` Թբիլիսիում բուսակերների «Կիվի» սրճարանի ղեկավարները Facebook-ի իրենց էջում հայտնել են մի խումբ մարդկանց, ենթադրաբար նացիոնալիստների հարձակման մասին` խորովածներով, նրբերշիկներով և ձկներով:
«Նրանք չէին ցանկանում ոչինչ լսել, նրանք գոռում էին, անհիմն վիրավորում մեզ, սպառնում: Մեր վարձակալած շենքի տիրոջ որդին վազեց դանակով` սկզբում սպառնալով ֆաշիստներին, հետո՝ մեզ: Այդ աղմուկի տակ նացիստները թաքնվեցին` այդպես էլ մնալով անպատիժ»,- գրված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ ոստիկանության ժամանումից հետո հիմնարկության մի քանի աշխատակիցներ տարվել են ոստիկանական բաժանմունք:










































