Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հայտնի է դարձել քուրդ նախկին պատգամավոր Սեբահաթ Թունջելի պատժաժամկետը, ով 2011 թվականին Նովրուզի ժամանակ ապտակել էր Շըրնաքի ոստիկանապետ Մուրաթ Չեթիներին:
Դատարանը Թունջելին մեղավոր է ճանաչել «պաշտոնատար անձին դիմադրություն ցույց տալու» համար և նրան դատապարտել 1 տարվա ազատազրկման ու տուգանել 8500 լիրայով (1 դոլարը հավասար է 2.95 լիրայի):
Դատարանն իր որոշման մեջ հաշվի է առել, որ Թունջելը չի զղջացել իր արարքի համար: Իր հայցում Չեթիները պահանջել էր 25.000 լիրայի փոխհատուցում: Սկզբնական շրջանում հայց չէր բացվել Սեբահաթ Թունջելի դեմ, քանի որ նա օգտվում էր պատգամավորական անձեռնմխելիությունից:
Հիշեցնենք, որ 2015 թվականի ամռանը Թունջելը հայտարարել էր, թե շատերը ցանկացել են համբուրել իր ձեռքը, որով նա ապտակ է հասցրել թուրք ոստիկանապետին։









































