Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ մայիսի 30-ին Թուրքիայի Քոնիա քաղաքում մեկնարկել են Anadolu Kartalı-2016 («Անատոլիական արծիվ») զորավարժությունները:
Դրան մասնակցում են 7 երկրների (Իտալիա, Նիդերլանդներ, Ավստրալիա, Սաուդյան Արաբիա, Պակիստան, Թուրքիա, Ադրբեջան) զինված ուժերի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի շտաբների ներկայացուցիչներ:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանն այդ զորավարժություններում ներկայացված է ռազմաօդային ուժերի 3 օդաչուով: Զորավարժություններն ավարտվելու են հունիսի 10-ին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իզմիր քաղաքում հետևել է Efes-2016 միջազգային զորավարժությունների եզրափակիչ փուլին: Դրան ներկա են եղել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, վարչապետ Բինալի Յըլդըրըմը, Գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարը, օտարազգի բարձրաստիճան այլ հյուրեր:











































