Թուրքական TRT Haber հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Թուրքիայի տրանսպորտի նախարար Ահմեթ Արսլանը հայտարարել է, որ Թուրքիան կարագացնի իր տարածքում «Բաքու-Թբիլիսի-Կարս» (ԲԹԿ) երկաթուղու կառուցումը:
Արսլանն ընդգծել է, որ այսօր ծրագրում է Կարսի նահանգում ծանոթանալ երկաթուղու կառուցման աշխատանքներին. «ԲԹԿ-ի կառուցման նախագիծը կարևոր է Թուրքիայի ու ողջ տարածաշրջանի համար: ԲԹԿ-ն կնպաստի Կարսը վերածելու Թուրքիայի առևտրի կենտրոնի»:









































