Կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Դանիել Ալվեշը մոտ է «Յուվենթուս» տեղափոխությանը:
Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, բրազիլացի ֆուտբոլիստը թուրինյան ակումբի հետ կկնքի 2+1 ձևաչափով պայմանագիր՝ տարեկան 3,5 միլիոն եվրո աշխատավարձով, իսկ գործարքի մասին պաշտոնական հայտարարություն կլինի մինչև շաբաթվա վերջ:
La Repubblica-ն գրում է, որ Ալվեշի տեղափոխության մասին պաշտոնական հայտարարություն է լինելու առաջիկա երեք օրվա ընթացքում: Ընդ որում՝ ընգծվում է, որ բրազիլացի ֆուտբոլիստի կինն արդեն պայմանագիր է կնքել իտալական մոդելային գործակալություններից մեկի հետ:






































