ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Եվրոպայում պաշտպանական կարիքների համար դաշինքի ծախսերը 2016 թվականին զգալիորեն կաճեն՝ Ռուսաստանի կողմից եկող սպառնալիքների և միգրացիոն ճգնաժամի ֆոնին։ Այս մասին գրում է Financial Times պարբերականը։
«2016 թվականի կանխատեսումը՝ հիմնված դաշինքի երկրների կողմից ստացվող տվյալների վրա, ցույց է տալիս, որ 2016 թվականը կլինի առաջին տարին՝ երկար-երկար տարիների ընթացքում առաջին անգամ եվրոպացի դաշնակիցների մեծացող ծախսերով»,- մեջբերում է պարբերականը Սթոլթենբերգի խոսքերը։
Տարվա ընթացքում ՆԱՏՕ-ի ծախսերի վերաբերյալ հստակ թվեր չեն ներկայացվում, սակայն դրանց մեծացման մասին վկայում են մի շարք եվրոպական երկրների հայտարարությունները։ Առավել նկատելի փոփոխություններ են տեղի ունեցել Մերձբալթիկայում։ Լատվիան կմեծացնի իր ռազմական բյուջեն մոտավորապես 60 տոկոսով, Լիտվան՝ 35, Էստոնիան՝ 9։ Արևելյան Եվրոպայում հիմնական ռազմական ուժ հանդիսացող Լեհաստանի ռազմական ծախսերը կմեծանան 9 տոկոսով։







































