Thursday, 06 06 2024
«Երևանի բալետ ֆեստ»-ը՝ քաղաքի մշակութային նոր խորհրդանիշ
Զարդերը գողացել է ու հաղորդում տվել ոստիկանություն
Գալստանյանը անեկդոտ պատմեց անորսալի Ջոյի մասին
Պուտինը բացատրել է, թե ինչ կլինի, եթե երկրները ներքաշվեն Ռուսաստանի հետ պատերազմի մեջ
«ԱՄՆ-ում ոչ ոք հետաքրքրված չէ Ուկրաինայով»․ Պուտին
«Հայաստանում շրջանառության հարկից պետք է ընդհանրապես հրաժարվել»․ վարչապետ
Սանահին կայարան բնակավայրի հետ հետիոտնային կապը վերականգնվել է
Երևանի քաղաքապետարանում անցկացվել է քիմիական օբյեկտների վթարից բնակչության պաշտպանության շտաբային ուսումնավարժություն
Դեռ երկխոսում ենք. Երևան-Անկարա կարգավորման նոր փուլը
Բագրատ Գալստանյանի հավաքին մասնակցելու համար 5.000 դրամ են տվել
Շարժումը ճաքեր է տալիս
Մոսկվան իր թողած փլատակների համար մեղավոր է գտել
Տարոն Մարգարյանից պահանջվում է բռնագանձել առանձնատներ, փող և այլ անշարժ գույք․ գործը դատարանում է
Կներե՛ք, Հայաստանն այլևս «գալուզինների» ողջ սուտը հալած յուղի տեղ չի ընդունում
ՀՀ ՊՆ-ն հայտարարում է մրցույթ
Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
2020-ից հետո բանակը վերակառուցելու համար ինտենսիվ պրոցես սկսվեց Ռուսաստանի հետ. ոչ մի արդյունք չեղավ
Ցավոք, չունենք ավելի գոհացուցիչ այլընտրանք. չարձագանքելը տարածաշրջանի զարգացումներին մահացու կլինի
Ադրբեջանն իր հողերն ազատագրել է Ռուսաստանի լուռ համաձայնությամբ․ այդ լռությունը գին ունի
«Երևանի գինու օրեր» փառատոնով պայմանավորված՝ մայրաքաղաքի կենտրոնի որոշ հատվածներ փակ կլինեն
Տեղի է ունեցել ՆԳՆ ձերբակալվածների պահման վայրերում փաստաթղթավորման վերաբերյալ աշխատաժողով
21:30
Սլովակիայի վարչապետը չի հավատում, որ իր դեմ մահափորձը միայնակ խելագարի ձեռքի գործն է
21:20
Բայդենը շնորհավորել է Մոդիին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
Անցած 12 ամիսներն ամենաշոգն են դիտարկումների ողջ պատմության ընթացքում
Գալուզինի ձայնը Լավրովի «փլատակների» տակից
Ռուսաստանի «ջայլամի քաղաքականության» պատճառները
Ըստ ՀԿ-ի, Բաբկեն Շահումյանը կեղծել է և գրպանել 263 մլն դրամ, իսկ Գևորգ Սիմոնյանը պատշաճ չի վերահսկել
Հարցազրույց Ռուբեն Ռուբինյանի հետ
Ռուս սահմանապահները Գեղարքունիքից հեռացել են 2022 թվականի հարձակումից մի քանի օր առաջ. մարզպետ
Վստահ եմ` ադրբեջանական զորքը սահմանազատումից հետո դուրս կգա Գեղարքունիքից. մարզպետ

Սեփական տնից վտարված ազատամարտիկն ու նրա ընկերները դիմում են Սերժ Սարգսյանին

Ազատամարտիկ Խաչիկ Գասպարյանին և նրա ընտանիքի անդամներին մարտի 25-ին դատարանի որոշմամբ ԴԱՀԿ աշխատակիցները վտարել էին Գետափնյա գյուղում գտնվող իր տնից։ Նա 2010 թվականին 6 ամիս ժամկետով 23 հազար ԱՄՆ դոլար էր վերցրել հայտնի վաշխառու Արտակ Մարտիրոսյանից, ութ ամիս վճարումը ուշացրել է, ապա տոկոսներով 31 500 դոլար վերադարձրել, վաշխառուն ուշացման համար 20 հազար դոլար է պահանջել։ Առաջին ատյանի դատարանի վճիռը Խաչիկ Գասպարյանը բողոքարկել է, Վերաքննիչ դատարանում հունիսի ութին պետք է տեղի ունենա դատական նիստը։

Խաչիկ Գասպարյանը տնից վտարվելուց հետո նշել էր, որ բաց նամակով դիմելու է Սերժ Սարգսյանին, սակայն, ապրիլյան իրադարձությունների ժամանակ «Հայդուկ» ջոկատի և որդու հետ մեկնել էր Արցախ՝ հարավային ուղղությամբ։ Նրա խոսքերով՝ իր հետ կատարված անարդարությունը չէր կարող պատճառ հանդիսանալ սահման չգնալու համար։

Խաչիկ Գասպարյանի խոսքերով՝ այժմ ընտանիքի անդամների հետ ընկերների տնից տուն են տեղափոխվում, մայրը սրտի կաթված էր ստացել, մի քանի օր առաջ դուրս է գրվել հիվանդանոցից։ Խաչիկ Գասպարյանի եղբայրները ևս Արցախյան ազատամարտի մասնակիցներ են, նրանցից մեկը զոհվել է, երկուսը` երկրորդ կարգի հաշմանդամներ են: «Հայդուկ» ջոկատի թիկունքի պետ Ղազար Հարությունյանը Խաչիկ Գասպարյանին և նրա ընտանիքի անդամներին այս օրերին հյուրընկալել է իր տանը, ասում է՝ ազատամարտիկի նկատմամբ պետությունը պետք է փոխի իր վերաբերմունքը, քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ այսօր էլ ազատամարտիկների կարիքը սահմանին կա։

Ազատամարտիկները նշում են՝ անկախ նրանից, թե Վերաքննիչ դատարանն ինչ կորոշի, հայրենիքից, զինվորից երբեք չեն նեղանա, հարկ եղած դեպքում՝ կրկին սահման կգնան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում