Georgia Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանում գործազրկության մակարդակը 2015 թվականին նվազել է 0.4 տոկոսով՝ համեմատած 2014 թվականի հետ, և կազմել է 12 տոկոս:
Վրաստանի Վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2015 թվականին գործազրկության մակարդակը եղել է ամենացածրը՝ վերջին 12 տարվա համար:
2015 թվականին գործազրկության մակարդակի անկում գրանցվել է ինչպես քաղաքներում, այնպես էլ՝ գյուղերում՝ կազմելով համապատասխանաբար 21.5 և 4.8 տոկոս:
Քաղաքներում գործազրկության մակարդակն ամենացածրն է վերջին 15 տարիների համար, իսկ գյուղերում՝ վերջին 9 տարիների համար: Տարիքային պլանում գործազրկության մակարդակն ամենաբարձրը 20-24 տարեկանների շրջանում է՝ 32 տոկոս, ինչը 1.5 տոկոսով գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը:










































