Կառավարության վաղվա նիստում քննարկվելու է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի շրջանակներում գույքի կազմից 1 մլրդ 30 մլն դրամ հաշվեկշռային արժեքով Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համայնքներին նվիրաբերելու հարցը:
Նվիրաբերվող գույքի օգտագործման պայմանների վերաբերյալ պայմանագրերում սահմանվել են դրույթներ` Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2011 թվականի ապրիլի 1-ին կնքված «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության ծրագիր» N 4891 AM վարկային համաձայնագրի պահանջներին համապատասխան:







































