Չինաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը երկրի հարավարևելյան Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքում կառուցել է հսկայական զվարճանքի համալիր՝ գրում է bbc.com-ը:
«Վանդա սիթի» անվանումն ստացած համալիրում տեղադրվել են բազմաթիվ ատրակցիոններ, առևտրի կենտրոններ և հսկայական ակվարիում:
Չինացի գործարար Վան Ցզյանլինը ավելի քան 3 մլրդ դոլար է ծախսել համալիրի կառուցման համար: Նա մտադիր է երկրում կառուցել նմանատիպ ևս 15 համալիր:
Վերջերս Ցզյանլինը հայտարարել է, որ Միկի Մաուսի և Դոնալդ Դաքի դարաշրջանն ավարտվել է, և չինական ընկերություններին կոչ է արել ոգեշնչվել սեփական մշակույթով:
Այդ հայտարարությունը արվել է այն կապակցությամբ, որ ամերիկյան Disney ընկերությունը պատրաստվում է Շանհայում բացել իր ատրակցիոնների այգին:












































