«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան որոշել է լքել իր ներկայիս ակումբը:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Մյունխենի «Բավարիա»-ն և «Մանչեսթեր Յունայթեդ»-ը:
Գերմանական գրանդի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հիանալի գիտի Ալկանտարայի հնարավորությունների մասին: Նա ցանկանում է ձեռք բերել ֆուտբոլիստի տրանսֆերը, որի արժեքը 18 մլն եվրո է կազմում:
Հիշեցնենք` Ալկանտարայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը:






































