Friday, 03 07 2026
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Երևան-Սևան ավտոճանապարհին միջին նորոգման աշխատանքներ են կատարվում
Վստահ եմ, որ Հայաստանի և Կորեայի միջև ձևավորված համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի. ՇՄ նախարար
Անտառի դժվարանցանելի հատվածում հայտնաբերվել է որոնվող քաղաքացին
Հանս Կլյուգեի հետ քննարկեցինք համագործակցության հնարավորությունները խոշոր միջազգային միջոցառումների շուրջ, որոնք կհյուրընկալի Հայաստանը. Անահիտ Ավանեսյան
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ

Սփյուռքահայ գործարարի շենքից տուն գնած քաղաքացու բնակարանի թալանի գործով վկաները դատարան չեն ներկայանում

Երևանի կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանին արդեն որերորդ նիստն է չի հաջողվում ապահովել ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանի ներդրումներով կառուցված Մաշտոցի 33/1 շենքում բնակարան չստացած Լուսինե Գյուլխասյանի գործով էական վկաների ներկայությունը: Վկաները ըստ երևույթին հնարավոր բոլոր տարբերակներով խուսափում են դատարանում վկայություն տալուց:

Դատական այս գործով այսօրվա նիստում դատարանում պետք է վկայություն տար ինչպես Սևակ Արզարունին, այնպես էլ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանի ներկայիս սեփականատեր Նարինե Հովհաննիսյանը, նրա ամուսին Վոլոդյա Խոջոյանը ու բնակարանը Նարինե Հովհաննիսյանին վաճառած, այս գործով վկա Արմեն Գալստյանի մատնանշած անձ Գայանե Ստեփանյանը, ով նախորդ նիստերին իբրև թե չէր կարողացել ներկայանալ:

Վկաներից միայն Նարինե Հովհաննիսյանն էր ներկայացել դատարան ու այն էլ բավական պատրաստված վիճակում: Իսկ Նարինե Հովհաննիսյանի ամուսինը, ով նրա հետ բնակվում է միևնույն հասցեում, ինչպես նաև` նրանց հարևանությամբ ապրող Սևակ Արզարունին չգիտես ինչու դատարանից ծանուցում չէին ստացել: Ավելի կոնկրետ նրանցից առաջինի հասցեն «անհայտ» էր ճանաչվել, իսկ Արզարունու ծանուցման մասին դատարանն ընդհանրապես «տեղեկություն չուներ»: Գործով կարևոր վկա Գայանե Ստեփանյանը հերթական անգամ հարկ չէր համարել դատարան ներկայանալ: Դատավորը միայն տեղեկացրեց, որ Գայանե Ստեփանյանին ուղարկված ծանուցագրի ստորագրությունը չի համընկում նրա ցուցմունքների ներքո առկա ստորագրության հետ:

Դատարան ներկայացած միակ վկա Նարինե Հովհաննիսյանի վկայություններից էականն այն էր, որ վկան Լուսինե Գյուլխասյանի կողմից 122 հազար դոլարով գնված բնակարանի համար ըստ իր ցուցմունքների` վճարել էր ընդամենը 94 հազար դոլար և բնակարանը գնել էր բրոկերների միջոցով և առ այսօր ոչ վերանորոգել է, ոչ էլ բնակվում է այնտեղ: Նարինեն նշեց, որ բնակարանի առուվաճառքի հետ կապված հարցերով հիմնականում առնչվել է Արմեն Գալստյանի հետ և միայն նոտարական գրասենյակում է տեսել Գայանե Ստեփանյանին, ով իբրև թե բնակարանի սեփականատերն է:

Տուժող կողմի հարցին, թե արդյոք կասկածելի չի եղել բնակարանի շուկայականից բավական ցածր վաճառքի գինը` Նարինե Հովհաննիսյանը նշեց հետևյալը. «Արմենը բավական լուրջ մարդ էր և լուրջ կազմակերպության աշխատակից, ես լսել եմ որ նա օրգաններում է աշխատել և չեմ պատկերացրել, որ նման մարդը կխաբի: Ճիշտ է ես գիտեի, որ այդ շենքում բնակարանները քմ-ն մոտ 1100 դոլար է արժենում և ինձ տալիս են մետրը 200 դոլար պակաս գնով, սակայն երբ հարցնում էի, թե ինչու այդքան էժան, նա ասում էր, որ դա իմ խնդիրը չէ, իրեն գուցե նվիրել են բնակարանը և ինչքան ուզում այնքանով էլ վաճառում է, ինձ ինչ դա, կաևորը որ իրավաբանորեն ամեն բան օրինական ձևակերպվում էր: Թե ինչու էր Գայանեի փոխարեն անընդհատ բանակցությունները վարվում Արմեն Գալստյանի հետ, անկեղծ ասած ես խուսափում էի շատ հարցեր տալ, քանի որ ինչպես հասկանում էի, Արմենը չէր ուզում խոսել այդ թեմայի շուրջ: Գուցե Գայանեն իրեն շատ մտերիմ մարդ էր, գուցե իր ընկերուհին էր ու նա նվեր էր արել բնակարանը նրան»,- դատարանում նշեց վկան:

Այս վկան չգիտես ինչու կտրուկ դեմ էր, որ դատարանը հարցաքննի նաև իր ամուսնուն, նշում էր, որ եթե նա գա դատարան, մեծ սթրեսի է ենթարկվելու և ամեն բան իրար է խառնելու, սակայն դատավորը տուժող կողմի միջնորդությամբ այնուամենայնինվ որոշեց հաջորդ նիստում ապահովել Նարինեի ամուսին Վոլոդյա Խոջոյանի ներկայությունը:

Ի դեպ դատարանում այս գործով ցուցմունք տալու հետ կապված «սթրեսի» մեկ այլ հիշարժան դրվագի մասին.

Այսօրվա նիստում ամբաստանյալ Եսայանը պահանջում էր առաջին հերթին հարցաքննել Ռուբեն Մանգասարյանին: Նախագահող դատավորը հայտնեց, որ ըստ փորձագիտական հանձնաժողովի եզրակացության, Ռուբեն Մանգասարյանը դատարանում չի կարող հարցաքննվել: Այս էական վկային չհարցաքննելու հիմքում ընկած խիստ կասկածելի հանգամանքներին կանդրադառնանք առաջիկայում:

Չներկայացած վկանների բացակայության պայմաններում գործի քննությունը հնարավոր չէր շարունակել: Հաջորդ` հունիսի 28-ին նշանակված դատական նիստում դատարանը պետք է փորձի ապահովել ինչպես Գայանե Ստեփանյանի, այնպես էլ Վոլոդյա Խոջոյանի և Սևակ Արզարունու ներկայությունը: Վերջինս հայտնի է նաև սփյուռքահայ Հարթունյանների գործերից:

Միևնույն ժամանակ դատարանը բավարարեց ամբաստանյալի պաշտպանի միջնորդությունը և դատարան կհրավիրվի մշակութային գործիչ, Նարեկացի արվեստի միության հիմնադիր նախագահ Նարեկ Հարթունյանը, որի ցուցմունքները ըստ երևույթին ավելի ակնհայտ կդարձնեն, թե Վլադիսլավ Մանգասարյանն ինչու է Նարեկի եղբոր անունից հանդես եկող Սևակ Արզարունուն, որպես երաշխիք, հանձնել Լուսինե Գյուլխասյանի բնակարանը և ինչ է տեղի ունեցել հետագայում:

Նշենք, որ Նարեգ Հարթունյանը երբ մասամբ պարզել է, որ նշված բնակարանի հետ կապված Սևակի և Վլադի միջև կեղծ գործարք է կնքվել, Հարթունյանն բնակարանի ձևական սեփականատեր, իր հաշվապահ Աթուր Գալստյանին հանձնարարել է գնալ և այդ բնակարանը փոխանցել իրական սեփականատիրոջը, որի դերում հանդես է եկել իրեն ծանոթ Արմեն Գալստյանը, իսկ ավելի կոնկրետ` նրա մատնանշած անձ Գայանե Ստեփանյանը: Եվ Արթուր Գալստյանն այդպես էլ արել է, ընդ որում` առանց որևէ գումարային հարաբերության: Այսինքն` նախ Լուսինե Գյուլխասյանին վաճառված բնակարանը Վլասդիսլավ Մանգասարյանը եղբոր ձեռքով անհատույց հանձնել է Սևակի կողմից ներկայացված Արթուր Գալստյանին, իսկ հետագայում արդեն Արմեն Գալստյանի կողմից մատնանշված կեղծ գնորդ Գայանե Ստեփանյանին:

Տեսնենք թե դատարանին կհաջողվի արդյոք հաջորդ նիստում ապահովել վկաների ներկայությունը և ի վերջո անցնել ամբաստանյալ Էդուարդ Եսայանի հարցաքննությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում