«Ամերիկայի ձայն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Իրանը պետք է համաձայնագիր ստորագրի բաղադրատարրերի պաշարների ծավալի սահմանափակման մասին։ Այդ մասին հայտնել է ԱԷՄԳ-ը։
ԱԷՄԳ-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Իրանում ուրանի ու ծանր ջրի պաշարները քանակապես չեն գերազանցում նորմերը, որոնք նշված են նախորդ տարի ստորագրված համաձայնագրում։
Մասնավորապես, ԱԷՄԳ-ը հայտնել է, որ ուրանի պաշարները երկրում չեն գերազանցում 300 կիլոգրամի սահմանը, իսկ ծանր ջրինը՝ 130 տոննայի սահմանը։