Մեկ բարելի դիմաց նավթի 50 դոլար գինը, որը սահմանվել է հինգշաբթի, նավթային շուկայի համար լավ ցուցանիշ է, սակայն դա էլ բավարար չէ, որպեսզի հումք արտադրողները դադարեն կրել վնասներ: Այս մասին գրում է Bloomberg-ը:
$50 գինը «հոգեբանական սահման է»՝ համարում է նավթային շուկայի Societe Generale նյույորքյան հետազոտական բյուրոյի ղեկավար Մայքլ Ուիթները: Հոդվածում նա նշել է, որ բարելի գնի աճին շատ բանով նպաստել է Կանադայից և Նիգերիայից հումքի մատակարարումների դադարեցումը, ինչպես նաև ԱՄՆ-ում արտադրության անկումը: