Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոում մահապարտ ահաբեկիչն ու զինված մարդիկ հարձակվել են ՄԱԿ-ի համալիրի վրա: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Զոհերի ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
ՄԱԿ-ի շենքի վրա հարձակման մասին տեղեկությունը հաստատում է նաև France Presse գործակալությունը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը՝ հղում անելով ականատեսների վկայություններին, հայտնել էր, որ պայթյուն և կրակոցներ են լսվել Սոմալիի մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի շրջանում:









































