Նյու Յորքի բնակչին 911 արտակարգ իրավիճակների ծառայության ավելի քան 50 կեղծ կանչերի համար դատապարտել են վեց տարվա ազատազրկման, հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ Ռոնալդ ԴեՇիլդսն արտակարգ ծառայություն է զանգահարել 2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին և հայտնել է իբև ոստիկանների մասնակցությամբ փոխհրաձգությունների մասին, ինչպես նաև օգնության կարիք ունեցող մարդկանց մասին:
Նա դատապարտվել է միջադեպերի մասին կեղծ տեղեկատվություն հաղորդելու մեղադրանքով, որի հետևանքով կարող էին տուժել մարդիկ:







































