Իրաքի բանակը սուննի աշխարհազորայինների աջակցությամբ սկսել է Էլ-Ֆալուջա քաղաքի ազատագրումը, որը գտնվում է ԴԱԻՇ-ի զինյալների վերահսկողության տակ, հայտնում է Lenta.ru-ն:
Պենտագոնի տվյալներով` քաղաքում կա մինչև 50 հազար խաղաղ բնակիչ: Նրանց համար ինքնաթիռներից նետում են քարտեզներ տարհանման ճանապարհի ցուցումներով:









































