Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ուրբաթօրյա նամազ է կատարել Քըրշեհիրում, ուր նա ուղղաթիռով ժամանել է Անկարայից:
Էրդողանին ուղեկցել են Քըրշեհիրի նահանգապետ Նեթաթի Շենթյուրքը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորներ Միքայիլ Արսլանը, Սալիհ Չեթինքայան, քաղաքապետ Յաշար Բահչեջին:
Էրդողանի այցի ժամանակ ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ: Երեք կանայք երեխաների հետ միասին բարձրացել են մզկթի հարևանությամբ գտնվող 7-հարկանի շենքի տանիքը:
Հաղորդվում է, որ կանանցից մեկի ամուսինը գտնվում է բանտում: Կանայք հանդիպում են պահանջել Էրդողանի հետ: Ոստիկաններին դժվարությամբ է հաջողվել նրանց համոզել և իջեցնել շենքի տանիքից՝ խոստանալով, որ նրանք կհանդիպեն նախագահի հետ:








































