ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հանդիպել է 1945թ. ատոմային ռմբակոծությունից փրկված Հիրոսիմայի բնակիչների հետ՝ հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ նրանցից մեկը խոսակցության ամբողջ ընթացքում բաց չի թողել երկրի ղեկավարի ձեռքը՝ ինչ-որ բան համառորեն բացատրելով:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Օբաման ծաղկեպսակ է դրել Հիրոսիմայի ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակին:









































