Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Google կորպորացիան մշակում է համակարգ, որը ստեղծողների մտահղացմամբ՝ կարող է սարքերի օգտատերերին ազատել ավանդական գաղտնաբառերից: Այս մասին հայտարարել է Google-ի՝ Նախագծերի ու տեխնոլոգիաների կատարելագործման բաժնի տնօրեն Դեն Քաուֆմանը:
Նրա խոսքով՝ Trust API համակարգը կօգտագործի բազմաթիվ սենսորներ, որոնք հստակեցնում են, օրինակ, թե ո՞վ է օգտագործում սմարթֆոնը՝ տե՞րը, թե՞ մեկ ուրիշը:
Քաուֆմանը հայտարարել է, որ եթե ամեն ինչ լավ ընթանա, ապա տեխնոլոգիան մատչելի կլինի ողջ աշխարհում Android համակարգի յուրաքանչյուր մշակողի:











































