Չինական Huawei ընկերությունը ներկայացրել է աշխարհում ամենաբարակ սմարթֆոնը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
OC Android-ի հիմքով Ascent P6 սմարթֆոնի հաստությունը ընդամենը 6.18 մմ է, ճակատային տեսախցիկը՝ 5 մեգապիքսել:
«Դա, անկասկած, Huawei-ի թողարկած ամենատպավորիչ հեռախոսն է՝ դիզայնի տեսանկյունից»,- Լոնդոնում սմարթֆոնի շնորհանդեսին ասել է CCS Insight ընկերության տնօրեն Բեն Վուդը:











































