Մեծ Բրիտանիայում հատուկ ծառայությունների ու ոստիկանության սխալի պատճառով ահաբեկչության մեջ կասկածվողների տվյալները ջնջվել են՝ հայտնում է Telegraph-ը։
Պարբերականը գրում է, որ բազայից անհետացել են ավելի քան 800 ենթադրյալ հանցագործների մատնահետքերն ու ԴՆԹ պրոֆիլները։ Կորուստը կազմում է կասկածի տակ հայտնված մարդկանց 1/10 մասը։
Տեղի ունեցածի հստակ պատճառը դեռևս հայտնի չէ։ Վարկածներից մեկով՝ տվյալները կարող էին անհետանալ տեղեկատվության մշակման աշխատանքների անավարտության պատճառով։ Պարբերականը նշում է, որ դեպքը տեղի է ունեցել այն պահին, երբ երկիրը բախվել է լուրջ ահաբեկչական սպառնալիքի։







































