Լոնդոնի «Արսենալ»-ի աջեզրային պաշտպան Էկտոր Բելյերինը կարող է կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում:
Ինչպես տեղեկացնում է Sport.es-ը, կատալոնացիները 21-ամյա ֆուտբոլիստին դիտարկում են որպես Դանի Ալվեշին փոխարինող: Բրազիլացին կարող է տեղափոխվել «Յուվենթուս»:
Ըստ տեղեկությունների՝ «Արսենալ»-ը պատրաստ է Բելյերինի տրանսֆերը վաճառել 40 միլիոն եվրոյից ոչ պակաս գումարով:






































