Thursday, 16 05 2024
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:51
ԵՄ-ում միակարծիք չեն պաղեստինյան պետության ճանաչման հարցում․ Պետեր Ստանո
Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող հարթակ է
Իլհամ Ալիևի`Մինսկ կատարած այցի շրջանակներում Ադրբեջանի և Բելառուսի միջև մի շարք փաստաթղթեր են ստորագրվել
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները կարճատև զրույց են ունեցել
«ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին». ՌԴ ԱԳՆ
Մինսկի խմբի գոյությունը էկզիստենցիալ սպառնալիք է Ալիևի և Ադրբեջանի համար
16:24
Չինաստանը և Ռուսաստանը պաշտպանում են միջազգային իրավունքի վրա հիմնված աշխարհակարգը
Մոսկվան իր հավերժ ներկայության լծակը կորցրել է. վաղ թե ուշ ռազմաբազան հանելու հարց է առաջանալու
16:09
ՀՀ կողմից ՀԱՊԿ ֆինանսավորման դադարեցումը մեծ ողբերգություն չէ. փոխնախարար
Իրավիճակը ծանր է․ սրբազաններն Աստծունն ու Կեսարինը խառնել են իրար
15:50
Սլովակիայի վարչապետին սպասվում է ևս մեկ վիրահատություն
15:40
Նիդեռլանդներում աջ կուսակցությունները համաձայնության են եկել կոալիցիայի շուրջ
15:30
Ուսանողների օրը՝ Բիբլոս Բանկ Արմենիայի կրթաթոշակ ստացած ուսանողների հետ
ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային այս ծրագիրը կկազմի ավելի քան 800 մլրդ դրամ. Տ․ Խաչատրյան
ՀՀ քաղաքացի դառնալու դեպքում ԼՂ հայերի սոցիալական աջակցությունը շարունակվելու է. Փաշինյան
15:20
Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են
«Մենք միակերպ ենք հասկանում աշխարհը». Լուկաշենկոն՝ Ալիևին
Բատկան «կկոտրի՞» Ալիեւին
Լոնդոնի ֆոնդային բորսայում վրացական բանկերի բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են
14:45
Պուտինը և Սի Ծինփինը ստորագրել են հայտարարություն հարաբերությունների խորացման մասին
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Վրաստանում բողոքի ակցիայի մասնակցած ԵՄ երկրների ԱԳ նախարարներին մեղադրել են իշխանությունը տապալելու փորձին աջակցելու մեջ
Վարչապետը հետաքրքրվել է Հայրենադարձության կենտրոնի գործունեությամբ
ՀՀ ԱԳ նախարարը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Ադրբեջանից Հայաստան տրանսֆերներ կամ առկա չեն, կամ էական ծավալ չեն կազմում․ Կենտրոնական բանկ
Առաքանուց հայտնաբերել է «ամֆետամին» տեսակի 90 հաբ
Լուրերի օրվա թողարկում 14։00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Հունգարիան և Սլովակիան արգելափակել են ԵՄ-ի պատասխանը Վրաստանի կողմից «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ընդունմանը

Իրանը միշտ փորձել է կանխել հայ-ադրբեջանական ռազմական գործողությունները. դեսպան Սաջադի

Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիը, Իրանի դեսպան Սաջադիի խոսքով, պիտի քննարկվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և լուծվի խաղաղ բանակցությունների միջոցով, իսկ խաղաղապահ ուժերի տեղակայման հարցը կախված է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության որոշումներից:

Երևանի պետական համալսարանում այսօր անցկացվեց միջազգային արևելագիտական գիտաժողով՝ նվիրված Իրանի գրականությանն ու պատմությանը՝ «Պարսից գրականությունը և պատմությունը՝ ի մեծարումն Սաադի Շիրազիի» խորագրով: Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դեսպան Սեյյեդ Քազեմ Սաջադին ևս մասնակցում էր միջոցառմանը, որի շրջանակներում պատասխանեց մի քանի լրատվամիջոցների հարցերին:

Իրանական գրականության մեծերը ՝ Ֆիրդուսին, Սաադին, Շիրազին, Խայամը և մյուսները ճանաչված են ողջ աշխարհում,- ասում է դեսպան Սաջադին,- նրանք պատկանում են բոլորիս, Հայաստանում էլ բոլորը շատ լավ գիտեն Իրանի մեծերին: Եվ հաշվի առնելով հայ ժողովրդի սերն ու հետաքրքրությունը իրանցի գրողների հանդեպ՝ նմանատիպ միջոցառումներ կազմակերպվում են նաև Հայաստանում:

 «Առաջին լրատվական». –Պարոն դեսպան, մշակութային կապերն իրոք շատ սերտ են, բայց ի՞նչ կասեք տնտեսական կապերի մասին: Ի՞նչ անել տնտեսական հարաբերությունները զարգացնելու համար:

– Պիտի ասեմ, որ բարեբախտաբար վերջին շրջանում մեծ ուշադրություն է հատկացվում զբոսաշրջության ոլորտին և դա իր հերթին նաև նպաստում է, որ երկու երկրների գործարարները փոխադարձ այցեր կազմակերպեն՝ ճանաչելով միմյանց մշակույթը և հնարավորությունները, որոնք կան այդ երկրներում, փորձել զարկ տալ տնտեսական հարաբերություններին:

«Առաջին լրատվական». – Ի՞նչ քայլեր են արվել Հայաստան-Իրան երկաթուղին կառուցելու ուղղությամբ:

– Մենք հրավիրել ենք Իրանի համապատասխան մասնագետներին, որոնք պիտի Հայաստան այցելեն և քննարկումներ ունենան այդ հարցի շուրջ: Բարեբախտաբար պիտի նշեմ Իրանի և Հայաստանի համապատասխան նախարարների արդյունավետ հանդիպման մասին, որը կազմակերպվել էր վերջերս: Եվ հուսով ենք, որ կկարողանանք գրավել իրանական կողմի ուշադրությունը՝ մասնակցություն ունենալու և այս նախագիծը կյանքի կոչելու համար:

«Առաջին լրատվական». – Ռազմական գործողությունների վերսկսումը ղարաբաղյան հակամարտության գոտում ի՞նչ սպառնալիքներ առաջացրեցին Իրանի համար: Ինչպե՞ս պիտի կանխվի նոր հնարավոր պատերազմը Լեռնային Ղարաբաղում:

Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ ապրել է իր հարևան պետությունների հետ խաղաղ պայմաններում և միշտ փորձել է կանխել նման գործողությունները, որոնք տեղի են ունենում հայկական և ադրբեջանական կողմերի միջև:

– News.am. – Ադրբեջանի ապակառուցողական գործողությունները չե՞ն խոչընդոտում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:

Այս հարցը պիտի քննարկվի Մինսկի խմբի շրջանակներում և բանակցություններ վարելով՝ պետք է հասնել խնդրի խաղաղ կարգավորմանը:

– Հայաստանի Հանրային ռադիո. – Հատկապես քառօրյա պատերազմից հետո ավելի հաճախ սկսեցին խոսել շփման գծում խաղաղապահ ուժեր տեղակայելու մասին: Ո՞րն է Իրանի դիրքորոշումն այս մասով:

– Մենք միշտ փորձել ենք զսպվածության կոչ անել երկու երկրներին, և այս հարցը կախված է երկու երկրների բարձրաստիճան ղեկավարների որոշումներից:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում