Sony Pictures ընկերությունը հայտարարել է նոր «Սարդ-մարդու» (The Amazing Spider-Man) ևս 2 սերիայի թողարկման մասին՝ հաղորդվում է The Wrap-ի կայքում:
«Սարդ-մարդը» ֆիլմը էկրան է բարձրացել 2012թ. ամռանը: Նախորդ երեք ֆիլմերում, որոնց բեմադրմամբ զբաղվել է Սեմ Ռեյմին, գլխավոր հերոս Փիթեր Փարքերին մարմնավորել է Թոբի Մագուայերը:
Նոր ֆիլմում նույն հերոսին կմարմնավորի Էնդրյու Հարֆիլդը: Ֆիլմի ռեժիսորը կլինի Մարկ Ուեբը («Ամռան 500 օր»):
Նոր «Սարդ-մարդում» հանդես են գալու Էմմա Սթոունը, Փոլ Ջամատին, Ջեյմի Ֆոքսը, Քրիս Կուպերն ու Մարթին Շինը:
Ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2014թ. ապրիլին:
Ներկայում Sony-ն հայտարարել է նոր «Սարդ-մարդու» 3-րդ ու 4-րդ մասերի վարձույթ դուրս գալու ժամկետը. 3-րդ ֆիլմը՝ 2016թ. հունիսի 10-ին, 4-րդը՝ 2018թ. մայիսի 4-ին:











































