Իրանի ԱԳՆ-ը հերքել է Սիրիայի կառավարական զորքերին օգնության համար 4000 իրանցի զինվորական ուղարկելու մասին տեղեկատվությունը: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբբաս Արաքչին:
Նա նշել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադի զորքերն ունեն անհրաժեշտ ամեն ինչ՝ երկրում գործող ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարելու համար:
Ավելի վաղ հաղորդվել էր այն մասին, որ Իրանի ղեկավարությունը 4000 զինծառայող կուղարկի Սիրիա՝ Ալ-Ասադի վարչակարգին օգնելու համար:









































