Երեքշաբթի Աֆղանստանում Անվտանգության աջակցման միջազգային ուժերի հրամանատարությունն ամբողջությամբ աֆղանական անվտանգության ուժերին է փոխանցել երկրում իրավիճակի վերահսկողությունը, հաղորդում է Associated Press-ը:
95 շրջաններում անվտանգության ապահովման լիազորությունները փոխանցվել են տոնական միջոցառման ընթացքում, որին մասնակցել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը և Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը:
Տոնական միջոցառումը մթագնել է Քաբուլում տեղի ունեցած պայթյունը: Տեղի պատգամավորներից մեկի դեմ ուղղված ահաբեկչության հետևանքով զոհվել է 3, վիրավորվել 30 մարդ:
Ներկայում Աֆղանստանում արտասահմանյան զորախմբի թիվը շուրջ 100 հազար է: 2014 թ. վերջին նախատեսվում է Աֆղանստանից դուրս բերել միջազգային կոալիցիայի զորքերի հիմնական մասը:









































