Թուրքիայի Մուղլա նահանգի Միլաս շրջանում մեթանից թունավորվելու հետևանքով մահացել է 7 մարդ, հաղորդում է CNN Türk-ը:
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, թունավորումը տեղի է ունեցել պոմպակայաններից մեկում, ուր հոսել են մերձակա գործարանների կեղտաջրերը:
Աշխատակիցները, ովքեր իրականացրել են կայանի վերանորոգման աշխատանքները, մեթանից թունավորվել են:
Բոլոր 7 թունավորված բանվորները մահացել են հիվանդանոցում:
Հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:







































