Նիգերիայի հյուսիս-արևելքում «Բոկո Հարամ» խմբավորման գրոհայինները հարձակում են գործել դպրոցի և հսկիչ անցակետի վրա՝ հաղորդում է Agence France-Presse-ը: Հարձակման հետևանքով զոհվել է 9 մարդ, այդ թվում 7 աշակերտ և 2 ուսուցիչ:
Բացի այդ, սպանվել է երկու գրոհային, ևս երեքին հաջողվել է ձերբակալվել: Փոխհրաձգության հետևանքով հսկիչ անցակետի մոտ վիրավորվել է 3 զինծառայող:
Գործակալությունը նշում է, որ Նիգերիայում հեռախոսային կապը չի աշխատում «Բոկո Հարամ»-ի դեմ ռազմական գործողություն սկսելու պահից: Գործողությունը շարունակվում է մայիսի 15-ից:
«Բոկո Հարամ»-ը պայքարում է Նիգերիայի հյուսիսում իսլամական պետություն ստեղծելու համար:







































