Դիվանագետները համարում են, որ Վանո Մերաբիշվիլիի գործը լուրջ մոնիթորինգի կարիք ունի: Այդ մասին հայտարարել է Վրաստանում ԵՄ առաքելության ղեկավար Ֆիլիպ Դիմիտրովը:
«Մենք ուշադիր հետևում ենք Մերաբիշվիլիի գործին: Նրա փաստաբանների դիրքորոշումը բնական է և մատնանշում է անհամապատասխանությունները: Մենք դեռ չեն կարող խոսել բուն գործի մասին, բայց դիվանագետների կողմից ասվել է, որ այդ գործը լուրջ մոնիթորինգի կարիք ունի»,- ասել է Դիմիտրովը:
Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին երկուշաբթի հացադուլ է հայտարարել՝ պահանջելով, որ իր ընտանիքին թույլ տան օգտվել իր բանկային հաշիվներից, ու մենախցում հեռուստացույց տեղադրեն։









































