Բրազիլիայի հավաքականի կազմում երկու անգամ աշխարահի գավաթակիր դարձած Կաֆուն կարծում է, որ «Միլան»-ի և Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարիո Բալոտելին կարող է դառնալ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, եթե սովորի վերահսկել իրեն:
«Բալոտելին կարող է դառնալ մեծագույն ֆուտբոլիստ: Սակայն նա յուրահատուկ բնավորություն ունի: Կարծում եմ` Մարիոն պետք է սովորի զսպել իրեն, որպեսզի հնարավորություն ունենա ցուցադրել իր լավագույն խաղային որակները»,- նշել է Կաֆուն:
Հիշեցնենք` Չեխիայի ընտրանու դեմ խաղում Բալոտելին 2 դեղին քարտ ստացավ` 4 րոպեների ընթացքում: Մեքսիկայի հավաքականի դեմ հանդիպմանը ֆուտբոլիստը կրկին դեղին քարտ վաստակեց` գոլը տոնելու պահին մարզաշապիկը հանելու պատճառով:






































