Մեծ Բրիտանիայի գլխավոր բարեգործներ արքայազն Ուիլյամը և Հարին միշտ ուրախանում են, երբ հնարավոր է լինում համատեղել հաճելին օգտակարի հետ և մասնակցել բարեգործական միջոցառումներին: Հատկապես, երբ դա պոլոյի մրցաշար է:
Թագավորական եղբայրներին հրավիրել են մասնակցելու Գլոստերշիրում կայանալիք խաղին: Չնայած, որ Եղիսաբեթ 2-րդի թոռները միշտ սովոր են մեծ ուշադրության, բայց ոչ բոլորն են պատրաստ եղել դիմավորել արքայազներին:
Խաղից հետո երիտասարդները չեն հեռացել խաղահրապարակից, այլ շփվել են հյուրերի հետ: Ուիլյամի ուշադրությունը գրավել է մի սևահեր աղջիկ, ով թիկունիքից զարմանալի կերպով նման է եղել նրա կնոջը՝ Քեթրինին, իսկ Հարին մի որոշ ժամանակ շփվել է ծանոթ շիկահերի հետ, ով եղբայրներին շնորհավորել է հաջող խաղի կապակցությամբ:







































