Հարավկորեացի ռեփեր PSY-ը Queen-ի կիթառահար Բրայան Մեյի հետ կձայնագրի վերջինիս կողմից երգչուհի Քերի Էլլիսի համար գրված երգի ռեմիքսը՝ հաղորդում է The Sun-ը:
Պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Մեյը մեկնաբանել է, որ ինքն է առաջարկել ռեփերին աշխատել երգի վրա՝ հարցազրույցի ժամանակ լսելով, որ նա մանկուց եղել է Queen-ի երկրպագուն, և նրանց երաժշտությունից կախվածությունն է ստիպել նրան զբաղվել շոու-բիզնեսով: Դրա հետ մեկտեղ կիթառահարը չի հստակեցրել, որ երգի վրա նրանք ռեմիքս կանեն:
Մեյի խոսքերով՝ իրենց առաջին հանդիպման ժամանակ PSY-ը ակնհայտորեն նյարդայնացել է, սակայն ինքը նույնպես անհանգիստ է եղել երաժշտի հետ հանդիպումից առաջ, որին YouTube-ում հաջողվել է Gangnam Style հիթով հավաքել ավելի քան 1.5 միլիարդ դիտում:
«Որոշ ժամանակ մենք ուղղակի նստել և նայում էինք միմյանց»,- հավելել է կիթառահարը:
Մեյը հավելել է, որ իրենց հաջողվել է հաղթահարել հուզմունքը և պայմանավորվել համատեղ աշխատանքի մասին: Նրանք խոսել են կյանքի և երաժշտության մասին: Կիթառահարը PSY-ն բնութագրել է որպես ընկերասեր և շատ խորը մարդու, որի պոտենցիալը մեկ հիթով չի ավարտվում:








































