Զարմանալի է բայց փաստ. նոր բյուջեի հաշվարկման ժամանակ արդեն իսկ հայտնաբերված յուրացումների ու հափշտակումների ահռելի չափաբաժինները կառավարությունը հաշվի չի առնում: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«ՎՊ կողմից կատարված ստուգումների արդյունքում բացահայտված չարաշահումները ընդհանրական են, կրում են համակարգային բնույթ: Ուսումնասիրվող ոլորտներն ամբողջովին ախտահարված են, չարաշահումները դրանցում խրոնիկ բնույթ են կրում: Համատարած թալանի այս իրավիճակում անհասկանալի է իրավապահ մարմինների իներտ վերաբերմունքը: Հայտնաբերված փաստերը կոծկվում են, վերահսկող մարմինները «փայ են մտնում» բյուջեից»,- ասաց Ջհանգիրյանը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի









































