ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր բանակցություններ կանցկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հյուսիսիռլանդական Լոխ-Էրն քաղաքում՝ հաղորդում է RBK-ն:
Պուտինի և Օբամայի բանակցությունները կայանալու են Հյուսիսային Իռլանդիայում՝ «մեծ ութնյակի» գագաթնաժողովի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում նախագահները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային մի շարք ակտուալ հարցերի վերաբերյալ: Ուշադրության կենտրոնում կլինի Սիրիայի իրավիճակը: Օբաման և Պուտինը կքննարկեն Ժնևում Սիրիայի հարցով միջազգային համաժողով անցկացնելու ռուս-ամերիկյան նախաձեռնության իրագործման ընթացքը:
Երկխոսության ևս մեկ միջազգային թեմա կլինի Աֆղանստանում կայունության ապահովումը:









































