WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը, ով գրեթե 1 տարի թաքնվում է Լոնդոնում Էկվադորի դեսպանատանը, մտադիր է պայքարել իր իրավունքների համար և խուսափել որևէ երրորդ երկիր արտահանձնվելուց: Այս մասին հաղորդում են լատինաամերիյան հեռուստաալիքները՝ վկայակոչելով Էկվադորի ԱԳ նախարար Ռիկարդո Պատինյոյին:
Պատինյոն կիրակի օրը հանդիպել է Ասանժին և վստահեցրել, որ «Էկվադորը մտադիր է պաշտպանել նրա իրավունքները»: «Ասանժը լի է ուժով՝ չնայած այն պայմաններին, որոնցում նա ապրում է»,- հավելել է Պատինյոն:
Իր հերթին Ասանժն անձամբ գրավոր հայտարարությամբ շնորհակալություն է հայտնել Էկվադորի կառավարությանը և նախագահ Ռաֆայել Կորեային, ինչպես նաև Էկվադորի ժողովրդին դեսպանատանը գտնվելու ընթացքում իրեն «աջակցելու համար»: Պատինյոյի այցի ժամանակ Էկվադորի դեսպանատան մոտ հավաքվել էին հարյուրավոր ցուցարարներ՝ հաջակցություն Ասանժի:









































