Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կիրակի օրը հանդես է եկել ի պաշտպանություն ոստիկանության գործողությունների, որը կիրակի երեկոյան Թաքսիմ հրապարակից և Գեզի այգուց ցրել է ցուցարարներին՝ հաղորդում է France Press գործակալությունը:
Էրդողանը հավելել է, որ ցուցարարների դուրսբերումը եղել է իր պարտականությունը՝ որպես վարչապետ:
«Դա արդեն անտանելի էր: Երեկ մենք ավարտեցինք օպերացիան»,- հայտարարել է Էրդողանը:
Ամբողջ Թուրքիայով մեկ ավելի քան երկու շաբաթ շարունակվում են հակակառավարական ցույցերը, որոնք սկսվել են ի պաշտպանություն Գեզի այգու:








































