Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում նավթի համաշխարհային գները վերսկսել են աճը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
WTI թեթև նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 1.20 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 48.74 դոլարի։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent մակնիշի հյուսիսծովյան նավթային խառնուրդի մեկ բարելի հուլիսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.90 տոկոսով՝ հասնելով 49.25 դոլարի։