Թուրքիայի Ստամբուլ քաղաքում անցկացվում է ցույց՝ հաջակցություն երկրի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի: Կառավարության ղեկավարի կողմնակիցների մասնակցությունը ռեկորդային է. նրան աջակցելու է եկել ավելի քան 300 հազար մարդ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Ցույցը տեղի է ունենում քաղաքի ծայրամասում: Սկզբում ցույցը նախատեսվում էր անցկացնել Թաքսիմ հրապարակում, սակայն Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած գիշերային անկարգություններից հետո իրավիճակը մնում է բավականին լարված:
Անվտանգության ուժերը շարունակում են ապահովել Ստամբուլի անվտանգությունը:
«Թաքսիմի համերաշխության» ներկայացուցիչները բողոքի ակցիայի մասնակիցներին կոչ են արել գալ հրապարակ: Շատ ցուցարարներ հաղորդում են, որ ոստիկանությունը ջրցանների մեջ լցնում է քիմիական նյութեր, որոնք այրում են մաշկը: Անկարայի նահանգապետ Հուսեյն Ավնի Մութլուն ի պատասխան՝ ասել է, որ ոստիկանները միայն ջուր են կիրառում, որի մեջ հավելում են դեղամիջոցներ, որոնք նրա կարծիքով` պետք է հանգստացնող ազդեցություն ունենան ցուցարարների վրա:










































