Еasy Мeal և սննդի մատակարարման Foodpanda ընկերությունների տվյալների համաձայն՝ առողջ սնունդ նախընտրող կանանց թիվը վերջին տարում մի քանի անգամ աճել է:
Այսպես. 25-45 տարեկան կանանց մոտավորապես 2/3-ը փորձում է ճիշտ սնվել և օգտվում է դիետաներից: Տղամարդկանց շրջանում այս ցուցանիշն ավելի ցածր է. իրենց սննդակարգին հետևողների թիվը 30%-ից քիչ է:
Առողջ սննդի վաճառքի վիճակագրությունը ևս հաստատում է այս միտումը:
Еasy Мeal-ի տվյալներով՝ կանանց շրջանում սննդի նախընտրությունը տատանվում է՝ կախված տարվա եղանակից: Ամռանը կանայք մեծ մասամբ թեթև աղցաններ և մրգեր են ուտում, ձմռանը և գարնանը՝ ձկնեղեն և տաք ապուրներ:









































