31-ամյա Բեյոնսեն փորձում է պահել առողջ ռեժիմ, այնուամենայնիվ՝ նա չի թաքցնում, որ շատ է սիրում քաղցրավենիք: Twitter սոցիալական ցանցի էջում երգչուհին հրապարակել է իր ճաշացուցակի մի մասը, որում ներառված են քաղցր կարտոֆիլ, չիլի պղպեղ և կոկոսի ապուր, տավարի միս, իսկ որպես աղանդեր ընտրվել է շոկոլադե տորթը՝ հաղորդում է raut-ը:
Բեյոնսեն նաև հրապարակել է լուսանկարներ, որոնք արվել են նրա վերջին համերգային շրջագայության ժամանակ: Այդ կերպ Բեյոնսեն ապացուցել է, որ չնայած լավ ախորժակին՝ նա անթերի կազմվածք ունի:
Հարկ է նշել, որ վերջին ժամանակներս շշուկներ են պտտվում Բեյոնսեի հղիության մասին: Սակայն այս տեղեկատվությունը պաշտոնապես դեռևս չի հաստատվել:








































